կարևոր
7849 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-08 14:52
Իրավական

Կառավարության շենքերի դռների մոտ երթևեկած «Համմեր»-ի վարորդը մեղսունակ է ճանաչվել, նրան սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում․ «Իրավունք»

Կառավարության շենքերի դռների մոտ երթևեկած «Համմեր»-ի վարորդը մեղսունակ է ճանաչվել, նրան սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «Փետրվարի 10-ին Երեւանի կենտրոնում «Համմեր» մակնիշի մեքենայով վոյաժներ իրականացրած Արարատի բնակիչ Գեղամ Սահրադյանը մեղսունակ է ճանաչվել, նրան սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում: Գեղամը կալանքը կրում է «Սովետաշեն» ՔԿՀ-ում, որտեղ շարունակում է ստանալ մեթադոնային բուժում (Մեթադոնը սինթետիկ ափիոնային թմրամիջոց է, որը կիրառվում է փոխարինող բուժման նպատակով: Բուժման մեջ մեթադոնի նշանակումն իրականացվում է ամբուլատոր ռեժիմով, այն անվճար է- Ի.Ա.): Բայց դոզան իր իսկ կամքով քչացրել է, արդեն կամաց-կամաց ադեկվատ է դառնում, կարծես մեթադոնային բուժում իր արդյունքը տվել է: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց Գեղամի մայրը` տիկին Արփինեն` ընդգծելով.

- Գործի նյութերում կա դատահոգեբուժական փորձաքննության եզրակացություն, որը հաստատում է, որ Գեղամը հոգեկան խնդիրներ ունի: Սակայն փորձագետը միաժամանակ նշել է, որ Սահրադյանն ունի հոգեկան խնդիրներ` «ոչ պսիխոտիկ եւ վարքային խանգարումներ, թմրանյութերի եւ այլ հոգեակտիվ նյութերի համակցված գործածման հետեւանքով»: Հոգեբույժը գրել է, որ ինքը մեղսունակ է, բայց եղել է դեղի ազդեցության տակ: Եվ սրա վերաբերյալ էլ կա փորձաքննական եզրակացություն, բայց փաստորեն հիմա ընտրովի է ամեն ինչ, անգամ թմրամոլին համապատասխան եզրկացություն տալը պետք է վերեւից արտոնված լինի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։