|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Փետրվարի 10-ին Բելառուսում մեկնարկել են ռուս-բելառուսական «Միութենական վճռականություն-2022» զորավարժությունները. հինգշաբթի հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Զորավարժությունն իրականացվում է պաշտպանական գործողության ընթացքում արտաքին ագրեսիան ճնշելու և հետ մղելու, ինչպես նաև ահաբեկչությանը դիմակայելու և Միութենական պետության շահերը պաշտպանելու խնդիրները մշակելու նպատակով։
Զորավարժություններին, որոնք կտևեն մինչև փետրվարի 20-ը, մասնակցում են ռուսական Արևելյան ռազմական օկրուգի և Բելառուսի Հանրապետության զինված ուժերի պետական կառույցները, ստորաբաժանումներն ու զորամասերը։
Տարբեր զորավարժարաններում մարտական համակարգման շրջանակներում զորքերը մշակել են պաշտպանություն իրականացնելու և անօրինական զինված խմբավորումների դեմ պայքարի հարցեր։
Ռուսաստանը նաև զորավարժություններ է իրականացնում երկրի հարավում` Հարավային ռազմական օկրուգի կողմից: