|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԱՄՆ-ը չեղարկել է Իսրայելի հետ համատեղ Eagle Genesis զորավարժությունները՝ COVID-19 կորոնավիրուսի տարածման ֆոնին. գրում է CNN-ը՝ Պենտագոնում ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ ԶՈՒ շտաբերի պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլլիի խոսքերին հղումով. հայտնում է Yerkir.am-ը:
Նշվում է՝ զորավարժություններին պետք է մասնակցեին 173-րդ օդադեսանտային բրիգադի զինվորները։ Բրիգադը տեղակայված է իտալական Վիչենցա քաղաքում։
«Մենք գնահատում ենք մեր սերտ համագործակցությունն Իսրայելի հետ և հետագայում զորավարժությունների շարունակման հույս ունենք»,- ասել է Միլլին ու հավելել, որ վիրուսը կարող է ազդել ռուսական սպառնալիքի դեմ մոտ 20 հազար զինծառայողի մասնակցությամբ զորավարժությունների անցկացման Պենտագոնի որոշման վրա։
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել դեռևս դեկտեմբերին:
Այս պահին ԱՄՆ-ում կորոնավիրուսակիր է 105 մարդ, իսկ Իսրայելում՝ 12: