|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Այսօր Բաքու է ժամանելու Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
Այսօր նաև մեկնարկում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, որոնք ուղղված են Հայաստանի և Իրանի դեմ: Դա կարելի է հեշտությամբ հասկանալ` նայելով զորավարժությունների աշխարհագրությանը` Իրանի հետ սահմանակից Աստարա, Իմիշլի և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններ: Ըստ զորավարժությունների սցենարի` նախատեսվում են վարժանքները գետը անցնելու (այսինքն` Արաքսը) և հակառակորդի թիկունքում ճեղք բացելու նպատակով: Այսինքն հստակ ուղղված է Իրանի դեմ:
Մի խոսքով` մեծ կռիվ է հասունանում, ու մենք ունենք դե-ֆակտո թուրքամետ իշխանություն, որն աջակցել է ոչ թե մեր բնական շահակիցներին, այլև մեր թշնամիներին՝ Ադրբեջանին ու Թուրքիային, որի նպատակը մեկն է՝ տարածաշրջանից վերացնել հայկական քաղաքական գործոնը»։