|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հայտարարել է, որ Հարավային Կորեայի հետ անցյալ տարի կասեցված համատեղ խոշոր զորավարժությունները վերսկսելու անհրաժեշտություն դեռևս չկա: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:
Նշվում է, որր ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան անցյալ տարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի միջև բանակցություններից հետո կասեցրել էին մի շարք համատեղ զորավարժություններ, ինչից հետո էլ, սակայն, ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև բանակցությունները փակուղի են մտել:
Լրատվամիջոցը հավելում է նաև, որ, Շանահանի պնդմամբ, Կորեական թերակղզում զորքերն անհրաժեշտ մարտական պատրաստություն ունեն՝ չնայած այն հանգամանքին, որ զորավարժությունները դադարեցված են: Նա միևնույն ժամանակ ասել է, որ Հարավային Կորեայում քննարկումներից հետո ինքն ասելիք կունենա. Շանահանը Հարավային Կորեայում հանդիպում կունենա իր հարավկորեացի գործընկերոջ և ԱՄՆ ԶՈւ հրամանատարի հետ:
Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների` ԱՄՆ նախագահը զարմանք էր առաջացրել ամերիկացի պաշտոնյաների մոտ, երբ Կիմ Չեն Ընի հետ առաջին գագաթնաժողովից հետո հայտարարությամբ էր հանդես եկել, որի համաձայն` Հարավային Կորեայի հետ զորավարժությունների դադարեցվել էին:
Այս տարի փետրվարին Հանոյում ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների երկրորդ հանդիպումը տարաձայնություննների պատճառով ձախողվել էր: