|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.89 |
| EUR | ⚊ | € 423.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.2891 |
| GBP | ⚊ | £ 492.6 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱՄՆ-ը, չնայած Ֆ-35 կործանիչների վերաբերյալ ավելի վաղ կայացրած որոշմանը, կշարունակի Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ անցկացնել, այդ թվում` Վրաստանում, Գերմանիայում և Ուկրաինայում: Այդ մասին լրագրողներին ասել է Պենտագոնի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Դևիդ Տրախտենբերգը. հայտնում է РИА Новости-ն:
Պենտագոնի ղեկավարի գնումների հարցերով տեղակալ Էլեն Լորդն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ի գործընկերները միասնական են այն հարցում, որ ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնումից հետո Թուրքիային պետք է բացառել Ֆ-35 ծրագրից: