Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Այլընտրանք» ՀԿ ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը շարունակում է մնալ բավականին ծանր։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։
Նշենք, որ այսօր Մանթաշյանի գործով նախնական դատական նիստն էր, որի ընթացքում փաստաբանը միջնորդեց դատարանին՝ ազատ արձակել Մանթաշյանին՝ առողջական խնդիրներ ունենալու հիմքով։ Դատարանը որոշումը կհրապարակի ժամը 19։00-ին։
«Ամբողջ մարմնի վրա շաբաքային դիաբետի հետեւանքով վերքեր են առաջացել, ինչպես նաեւ շաբաքային դիաբետի ցուցանիշը 20 նիշից չի նվազում։ Դատավոր Ֆարխոյանը բավականին հակասական կերպար է մասնագետների համար, ես այն մասնագետների թվին եմ դասվում, որ կարծում եմ՝ դատավոր Ֆարխոյանը անկանխատեսելի է իր որոշումներում։ Եթե խափանման միջոց կալանավորումը շարունակի պահպանվել, մենք կունենանք բավականին ծայրահեղ իրավիճակ, քանի որ ՔԿՀ-ն հրաժարվում է Նարեկ Մանթաշյանին բուժօգնություն ցուցաբերել, «Վարդաշեն» ՔԿՀ ղեկավար Գարեգին Սարգսյան ունենք, իր կարծիքով՝ շաբաթ, կիրակի օրերին կալանավորներն իրավունք չունեն վատանալու»,- ասաց Կոչուբաեւը։
Փաստաբանի խոսքով՝ Մանթաշյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում եւ հաշվի չի առնվում նույնիսկ նրա առողջական վիճակը.
«Բժիշկը, որը շփվում է Նարեկ Մանթաշյանի հետ, հենց ցուցամատն է ցույց տալիս, որ քեզ չենք տեղափոխում հիվանդանոց, որովհետեւ եւ ցուցամատ։ Թե ով է կանգնած այդ ցուցամատի հետեւում, մեզ հասկանալի է, եւ գործը դրանով ամբողջ ծավալով հիմնավորվում է։ Երբ ասում ենք՝ հարգելի քննիչներ, ՀՀ դրոշը ծածանելը, կլինի Կառավարության շենքում կամ մեկ այլ տեղում, կարո՞ղ է որպես կողոպուտ որակվել։
Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին եւ 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը եւ դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։