|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ի՞նչ հիմնավորմամբ է Լիդյա Մանթաշյանը 3 ամիս կալանքի տակ»,- այս մասին Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ ասաց Լիդյա Մանթաշյանի փաստաբանը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում շարունակվում է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և 17 մասնակիցների դեմ քրեական գործով 2-րդ դատական նիստը։
Առաջին դատական նիստը տեղի էր ունեցել երեկ՝ օգոստոսի 19-ին, Կենտրոն նստավայրում, սակայն խափանման միջոցի հարցը չէր քննարկվել, քանի որ նիստերի դահլիճը, փոքր լինելու պատճառով, հարմար չէր դատավարական գործընթացն արդյունավետ անցկացնելու համար։
Նշենք, որ «Սրբազան շարժման» առաջնորդը և մասնակիցները մեղադրվում են 2024 թվականին նախապատրաստված «ահաբեկչության» փորձի մեջ, որը ՔԿ-ն «կանխել է» 2025 թվականին։
Մանրամասն՝ տեսանյութում։