Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քննչական կոմիտեն կարճել է ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի, ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցի, Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի, ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանի վերաբերյալ քրեական գործերը։
Նշենք, որ ՔԿ-ն քրեական գործը հարուցել էր ՀՀ ՔՕ 225.1 հոդվածի 1-ին մասով (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը եւ անցկացնելը) եւ 307.1 հոդվածի 1-ին մասով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները եւ ժամանակավոր սահմանափակումները խախտելը:)
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 11-ի հանրահավաքից հետո, որը ընդդիմությունը հրավիրել էր պատերազմում պարտություն կրած իշխանությունների հրաժարականի պահանջով, մի խումբ քաղաքական գործիչներ ձերբակալվեցին եւ քրեական գործեր հարուցվեցին։