Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ դատախազությունը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանի և Իշխան Սաղաթելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդագրեր չի ներկայացրել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ դատախազությունից։
Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե դատախազությունը պատրաստվում է ԱԺ դիմել նաև Մանուկյանին և Սաղաթելյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար։
«Միջնորդագրեր չեն ներկայացվել»,– ասացին դատախազությունից։
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին միջնորդագիր է ներկայացրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին։ Ալեն Սիմոնյանը ստացել է այդ միջնորդագիրը։
Մինչ այդ` հունվարի 20-ին, դատախազությունը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր էր ներկայացրել ԱԺ նախագահին։