Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի հարազատների մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է։ Այս մասին yerkir.am–ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Ըստ նրա` քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, վիճաբանություն և ծեծկռտուք էր տեղի ունեցել Երևան քաղաքում, որի ենթադրյալ մասնակիցները ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի տղան և փեսան էին: Տուժողը ոստիկաններին հայտնել էր, որ նրանք իրեն ծեծել են գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի հրահանգով, որն այդ ամենին ականատես է եղել:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով՝ «Ծեծը»։
Հարուցված քրեական գործով Լևոն Երանոսյանը հարցաքննվել էր վկայի կարգավիճակով, իսկ նրա որդուն և փեսային մեղադրանք էր առաջադրվել ծեծի հոդվածով։