կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-09 17:41
Իրավական

Հայհոյանքի մշակույթը այս իշխանություններն են ներդրել․ Հայկ Ալումյան

Փաստաբան Հայկ Ալումյանը մամուլի ասուլիսի ժամանակ հիշեց խորհրդային տարիներին տարածված անեկդոտ․ «Երկու փաստաբան իրար են հանդիպում, մեկը մյուսին հարցնում է՝ այն պաշտպանյալիդ գործն ինչ եղավ, որ Բրեժնևին ասել էր՝ դա ապուշ է, ասում է՝ 8 տարի տվեցին։ Ո՞նց, 8 տարի՞, վիրավորանքի համար 8 տարի՞։ Ասում է՝ ոչ թե վիրավորանքի, այլ պետական գաղտնիք հրապարակելու համար»։

Փաստաբանը, հիշելով այդ անկեդոտը, նշեց, որ բրեժնևյան ժամանակներին ենք մոտենում։

Ալումյանի խոսքով՝ վիրավորանքների կեղտոտ մեխանիզմները ներդրել են «հեղափոխականները»՝ 2018 թվականից։

«Սոցցանցերում վիրավորանքներ էր հնչեցնում ներկայիս իշխանությունը «հեղափոխության» օրերին։ Շատերը, հատկապես՝ մտավորականությունը, չէին հայտնում իրենց կարծիքը, եթե այն չէր համընկնում «հեղափոխականների» կարծիքի հետ, քանի որ ի պատասխան հնչում էին վիրավորանքներ։ Այդ ժամանակ շատ քիչ էր հակառակ տեսակետ հնչում, քանի որ «հեղափոխականները» վիրավորանքների կեղտոտ տեխնոլոգիաներ էին կիրառում։ Հնարավոր չէր այլընտրանքային կարծիք գտնել։ Սակայն այդ ժամանակ վիրավորանքների դեմ որեւէ օրենք չընդունվեց։ Իսկ երբ վիրավորանքի թիրախ դարձան ներկայիս իշխանությունները, օրենքներ ընդունեցին, որոնք, իբր, փորձում են պաշտպանել բոլորին, սակայն իրականում՝ պաշտպանում են իշխանություններին։ Ընդ որում՝ վարչապետին վիրավորելու համար քրեական պատասխանատվության մասին օրենքն ընդհանրապես անօրինական է»,- նշեց Ալումյանը։

 Մանրամասն՝ տեսանյութում։