Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն նշել էինք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ, շարունակվում է «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործի քննությունը։ Նիստի ավարտից հետո փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց.
«Դատավորն այս գործով բացարձակ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերում: Տպավորությունն այնպիսին է, որ դատավորը մյուս կողմի հետ փորձում են առարկել հայցի դեմ, բայց այս դեպքում շատ դժվար է, քանի որ նրանցից մեկը նաև որոշում կայացնողն է լինելու: Իսկ թե ինչու է նշանակվել այս դատավորը: Էլեկտրոնային մակագրման համակարգը ուղղակի ջախջախեցին, ամեն ինչից երևում է, որ իրենք ուզում են, որ այս կարգի զգայուն գործերով դատավորը որոշվի ոչ թե պատահականության սկզբունքով, այլ ուղղորդված: Հավանաբար ինչ-որ աներից ելնելով որոշել են, որ այս դատավորը գործը լուծելու է Նիկոլ Փաշինյանի օգտին, հնարավոր է, որ այս դատավորն էլ որոշակի սպասումներ ունի ներկա իշխանական կենտրոններից»,-ասաց նա: