|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Եվրամիության անդամ երկրները դեմ են արտահայտվել Ռուսաստանի հեռացմանը SWIFT միջազգային միջբանկային համակարգից, որը կարող է դառնալ պատժամիջոցների տարրերից մեկը Ուկրաինա ներխուժելու դեպքում։ Պատժամիջոցների փաթեթի շուրջ բանակցություններն ընթանում են խիստ գաղտնիության պայմաններում։ Այս մասին գրում է Bloomberg-ը։
Զեկույցում նշվում է, որ ԱՄՆ-ն առաջարկել է SWIFT-ից անջատումը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների համապարփակ փաթեթում։ Այնուամենայնիվ, բուն ԵՄ-ում չկա միասնական դիրքորոշում, և Գերմանիան կողմնակից է, որ պատժամիջոցները չպետք է տարածվեն էներգետիկ ոլորտի և ռուսական բանկերի վրա:
Ըստ Bloomberg-ի՝ Գերմանիան, Իտալիան և Ֆրանսիան ամենաակտիվ կերպով ներգրավված են ԱՄՆ-ի հետ պատժամիջոցների համակարգման գործում: Միաժամանակ քննարկումն ընթանում է խիստ գաղտնի, որպեսզի Ռուսաստանը նախապես չպարզի մանրամասները։ Սակայն ծրագրի մանրամասների անհայտ լինելու պատճառով ԵՄ որոշ երկրներ չեն կարող լիովին պատրաստվել պատժամիջոցներին։
Վկայակոչելով իրազեկ աղբյուրները՝ Bloomberg-ը նշում է, որ եվրոպական երկրների ներկայացուցիչները հասկացրել են ԱՄՆ-ին, որ Ռուսաստանի անջատումը SWIFT-ից անընդունելի է։