կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-15 17:13
Աշխարհ

ԵՄ առաջատար երկրները դեմ են հակառուսական նոր պատժամիջոցների կիրառմանը. Bloomberg

ԵՄ առաջատար երկրները դեմ են  հակառուսական նոր պատժամիջոցների կիրառմանը. Bloomberg

ԵՄ մի շարք առաջատար երկրներ դեմ են Ռուսաստանի դեմ Ուկրաինա իբր հնարավոր «ներխուժման» դեպքում նոր պատժամիջոցների կիրառմանը՝ նախընտրելով բանակցությունները։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետների ու պաշտոնյաների։

Գործակալության տվյալներով՝ երկխոսության կողմնակից երկրների թվում են Գերմանիան, Իսպանիան, Իտալիան եւ Ֆրանսիան։

ԵՄ մյուս երկրները պնդում են, որ նոր պատժամիջոցներին հանրային աջակցությունը կօգնի ավելի լավ զսպել Ռուսաստանին։ Պարբերականը չի պարզաբանում, թե որ երկրների մասին է խոսքը։

Վերջերս Արևմուտքում և Ուկրաինայում ավելի ու ավելի շատ հայտարարություններ են հնչում Ռուսաստանի՝ իբր ուկրաինական տարածք հնարավոր «ներխուժման» մասին։