Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «Լսե՞լ եք՝ Հայաստանում մի անեկդոտ է շրջանառվում. եթե մի առավոտյան արթնանաք ու նոր թանկացման մասին չտեղեկանանք, ուրեմն Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն այլևս իշխանության ղեկին չեն: Համաձայն ենք՝ սև հումորի շարքին կարելի է դասել, բայց փաստ է, որ օր օրի ավելի ու ավելի են թանկանում առաջին անհրաժեշտության ապրանքները, ինչպես նաև ջուրը, էլէներգիան ու գազը:
Վերջին շրջանում առանձին ոլորտների փորձագետներ կարծիք են հայտնում, թե թանկացումների թիվ մեկ շահառուն կարող է հենց գործադիր իշխանությունը լինել: Մասնավորաբար, «Փաստի» հետ զրույցում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն ասել էր, թե գնաճը կարող է ձեռնտու լինել հենց գործադիրին: «Ինձ մոտ հարց է առաջանում՝ միգուցե սակագները բարձրացնելու միակ շահագրգիռ կողմը կառավարությո՞ւնն է, որպեսզի կարողանա այդպիսով հարկեր հավաքագրել»,- նշել էր նա:
Ինչ վերաբերում է գյուղմթերքի գներին, ապա «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը մեզ հետ զրույցում մտահոգություն է հայտնում, որ հնարավոր է՝ միտումնավորություն կա, քանի որ ամեն դեպքում նման գնաճ չպետք է լիներ: «Գուցե սա միտումնավոր է արվում, որպեսզի թուրքական ապրանքը բերեն ու լցնեն Հայաստան: Ըստ օդում կախված լուրերի, կառավարությունն ինչ-որ փաստաթուղթ է շրջանառում, որի համաձայն, սննդի անվտանգության ստուգումը սահմանից կհանվի: Այսինքն, եթե թուրքը ցանկանա մեզ թունավորել, հինգ րոպեի գործ է»,- ահազանգում է Բերբերյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում