Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ»-ը գրում է. «Երևանում տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին մասնակցում էին ոչ միայն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները, այլև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ կապված ԵԱՏՄ-ին առընթեր որպես դիտորդ պետություն Մոլդովայի կարգավիճակի հետ, Իրանի նախագահ Հասան Ռուհանին և Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լուն՝ որպես պետությունների հրավիրյալ ղեկավարներ:
Ուշագրավ է, որ ՀՀ ներկայիս իշխանությունները Երևանում ԵԱՏՄ տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստի անցկացումը, կազմակերպության անդամ երկրների և հրավիրյալ պետությունների ղեկավարների մասնակցությունն ու Սինգապուրի հետ համաձայնագրերի կնքումը համարում են իրենց համար չտեսնված մեծ հաջողություն:
Այդ է պատճառը, որ ՀՀ վարչապետի խոսնակը նշել է, թե Հայաստան ժամանած հյուրերի մակարդակն ու քանակը ցույց են տալիս, թե իրականում ինչպիսի հեղինակություն է վայելում Հայաստանի նոր իշխանությունը և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ԵԱՏՄ շրջանակներում, այլև դրանից դուրս։ Այդ «գծի» մեջ էին նաև իշխանական մի շարք պատգամավորներ:
Սակայն հարց է առաջանում, թե ինչո՞ւ են ՀՀ նոր իշխանությունները այդքան թմբկահարում ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի թեման.
ի վերջո այն հերթական նիստն էր, որին մասնակցում էին նաև ԵԱՏՄ-ի գործընկեր երկրները, իսկ Սինգապուրի հետ տևական ժամանակ է, ինչ ընթացքի մեջ էին ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները, և զարմանալի է, թե այս հարցում ի՞նչ հատուկ ներդրում են ունեցել ՀՀ ներկա իշխանությունները:
Քանի որ արտաքին քաղաքականության ոլորտում դեռևս մեծ ձեռքբերումներ չկան, վարչապետի՝ ԱՄՆ կատարած այցն էլ մեծ հաշվով չարդարացրեց սպասելիքները, իշխանությունները փորձում են գոնե ընթացիկ պրոցեսները ներկայացնել որպես բացառիկ հաջողություն:
Այդպես եղավ նաև անցած տարի տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ, երբ Հայաստան այցելեցին մեծ թվով երկրների ղեկավարներ և արտասահմանյան պատվիրակություններ:
Նոր իշխանությունները Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը փորձեցին օգտագործել իրենց հեղինակությունը բարձրացնելու համար, սակայն գագաթնաժողովի կազմակերպման հարցում իրենք որևէ լումա չունեին ներդրած, քանի որ այն կազմակերպվել էր նախորդ իշխանությունների գործադրած ջանքերի արդյունքում:
Նույն իրավիճակն է նաև մի քանի օրից մեկնարկող «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի դեպքում, որի՝ Հայաստանում անցկացնելու որոշումը կայացվել է դեռևս 2015 թվականին:
Այս առիթը Փաշինյանը նույնպես փորձելու է օգտագործել՝ հանրությանը ցույց տալու, թե ինքը հաջողված արտաքին քաղաքականություն է վարում, սակայն մարդկանց համար պարզ է, որ վերջինս հենվում է անցյալից եկող նախաձեռնությունների վրա:
Իսկ թե որոնք են Փաշինյանի գլխավորած կառավարության՝ Հայաստանի ապագայի հետ կապված արտաքին քաղաքական նախաձեռնությունները և ծրագրերը, ինչ նշանակալից համաձայնություն է այս մեկուկես տարվա ընթացքում ձեռք բերվել Հայաստանի գործընկերների հետ, շատ դժվար է նշել:
Մինչ Փաշինյանի կառավարությունը հիմնականում մխրճվել է ներքաղաքական հարցերի մեջ և ամեն քայլափոխի դավադրություններ է փնտրում, այդ ընթացքում արտաքին քաղաքական օրակարգը մղվել է երկրորդ պլան:
Թերևս հենց սրանով է պայմանավորված, որ ՀՀ վարչապետը ՄԱԿ-ում օրերս ունեցած իր ելույթում հատուկ ծանրացավ ներքաղաքական դաշտի խնդիրների վրա:
Եվ ամենևին էլ կարիք չկա Հայաստանին վերաբերող ամեն մի արտաքին քաղաքական գործընթացից հետո շեշտել, թե ներկայիս կառավարությունը փայլուն ձեռքբերումներ է արձանագրել, քանի որ եթե կան ձեռքբերումներ, ապա հանրությունը դա կտեսնի և կգնահատի, իսկ ավելորդ փիառի կարիքը չի լինի:
Բայց քանի որ չկան ձեռքբերումները, փորձ է կատարվում ուղղակի ֆոն ապահովել սելֆիներով և կառավարության հաջողությունների մասին ուռճացված պատմություններով»
Խորհրդի նիստի շրջանակում ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև կնքվեցին ազատ առևտրի, ինչպես նաև համապարփակ տնտեսական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրեր:
Ուշագրավ է, որ ՀՀ ներկայիս իշխանությունները Երևանում ԵԱՏՄ տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստի անցկացումը, կազմակերպության անդամ երկրների և հրավիրյալ պետությունների ղեկավարների մասնակցությունն ու Սինգապուրի հետ համաձայնագրերի կնքումը համարում են իրենց համար չտեսնված մեծ հաջողություն:
Այդ է պատճառը, որ ՀՀ վարչապետի խոսնակը նշել է, թե Հայաստան ժամանած հյուրերի մակարդակն ու քանակը ցույց են տալիս, թե իրականում ինչպիսի հեղինակություն է վայելում Հայաստանի նոր իշխանությունը և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ԵԱՏՄ շրջանակներում, այլև դրանից դուրս։ Այդ «գծի» մեջ էին նաև իշխանական մի շարք պատգամավորներ:
Սակայն հարց է առաջանում, թե ինչո՞ւ են ՀՀ նոր իշխանությունները այդքան թմբկահարում ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի թեման.
ի վերջո այն հերթական նիստն էր, որին մասնակցում էին նաև ԵԱՏՄ-ի գործընկեր երկրները, իսկ Սինգապուրի հետ տևական ժամանակ է, ինչ ընթացքի մեջ էին ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները, և զարմանալի է, թե այս հարցում ի՞նչ հատուկ ներդրում են ունեցել ՀՀ ներկա իշխանությունները:
Քանի որ արտաքին քաղաքականության ոլորտում դեռևս մեծ ձեռքբերումներ չկան, վարչապետի՝ ԱՄՆ կատարած այցն էլ մեծ հաշվով չարդարացրեց սպասելիքները, իշխանությունները փորձում են գոնե ընթացիկ պրոցեսները ներկայացնել որպես բացառիկ հաջողություն:
Այդպես եղավ նաև անցած տարի տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ, երբ Հայաստան այցելեցին մեծ թվով երկրների ղեկավարներ և արտասահմանյան պատվիրակություններ:
Նոր իշխանությունները Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը փորձեցին օգտագործել իրենց հեղինակությունը բարձրացնելու համար, սակայն գագաթնաժողովի կազմակերպման հարցում իրենք որևէ լումա չունեին ներդրած, քանի որ այն կազմակերպվել էր նախորդ իշխանությունների գործադրած ջանքերի արդյունքում:
Նույն իրավիճակն է նաև մի քանի օրից մեկնարկող «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի դեպքում, որի՝ Հայաստանում անցկացնելու որոշումը կայացվել է դեռևս 2015 թվականին:
Այս առիթը Փաշինյանը նույնպես փորձելու է օգտագործել՝ հանրությանը ցույց տալու, թե ինքը հաջողված արտաքին քաղաքականություն է վարում, սակայն մարդկանց համար պարզ է, որ վերջինս հենվում է անցյալից եկող նախաձեռնությունների վրա:
Իսկ թե որոնք են Փաշինյանի գլխավորած կառավարության՝ Հայաստանի ապագայի հետ կապված արտաքին քաղաքական նախաձեռնությունները և ծրագրերը, ինչ նշանակալից համաձայնություն է այս մեկուկես տարվա ընթացքում ձեռք բերվել Հայաստանի գործընկերների հետ, շատ դժվար է նշել:
Մինչ Փաշինյանի կառավարությունը հիմնականում մխրճվել է ներքաղաքական հարցերի մեջ և ամեն քայլափոխի դավադրություններ է փնտրում, այդ ընթացքում արտաքին քաղաքական օրակարգը մղվել է երկրորդ պլան:
Թերևս հենց սրանով է պայմանավորված, որ ՀՀ վարչապետը ՄԱԿ-ում օրերս ունեցած իր ելույթում հատուկ ծանրացավ ներքաղաքական դաշտի խնդիրների վրա:
Եվ ամենևին էլ կարիք չկա Հայաստանին վերաբերող ամեն մի արտաքին քաղաքական գործընթացից հետո շեշտել, թե ներկայիս կառավարությունը փայլուն ձեռքբերումներ է արձանագրել, քանի որ եթե կան ձեռքբերումներ, ապա հանրությունը դա կտեսնի և կգնահատի, իսկ ավելորդ փիառի կարիքը չի լինի:
Բայց քանի որ չկան ձեռքբերումները, փորձ է կատարվում ուղղակի ֆոն ապահովել սելֆիներով և կառավարության հաջողությունների մասին ուռճացված պատմություններով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։