Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 7-ին հրավիրել է հերթական նիստը․ օրակարգում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին եզրակացություն տալու վերաբերյալ հարցն էր: Նախագիծը ներկայացվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության կողմից՝ պատգամավոր Աղվան Վարդանյանի նախաձեռնությամբ:
Նախագծով առաջարկվում է ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացնել՝ 68000 ՀՀ դրամից դարձնելով 100 000 ՀՀ դրամ։ Պատգամավորը նշել է, որ առաջարկի հիմքում դրված են մի շարք սոցիալ-տնտեսական հիմնավորումներ, մասնավորապես, սպառողական զամբյուղին վերաբերող տվյալները, ըստ որի՝ այն 2021թ-ին կազմել է 70.000 դրամ:
Նկատելով, որ մինչև 2026 թվականի կառավարության ծրագրով նախատեսված է նվազագույն աշխաավարձը 85 հազար դրամի հասցնել՝ օրենքի հեղինակն ասաց, որ գնաճը և գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սակագների թանկացումը խելամիտ են դարձնում իր առաջարկությունը:
«Եթե նկատի ունենանք, որ 2021 թվականի դեկտեմբերին միջին աշխատավարձը կազմել է 255 հազար դրամ, ապա դրա նվազագույնը 40 %-ը կկազմի 102 հազար դրամ»,-հիշեցնելով, որ ՀՀ-ն վավերացրել է Սոցիալական խարտիան. որով աշխատավարձի նվազագույն շեմը միջին աշխատավարձի 40%-ն է իսկ առավելագույնը միջին և նվազագույն աշխատավարձերիի հարաբերակցության 60%-ը՝ ասաց Աղվան Վարդանյանը:
Ընդդիմադիր պատգամավորը հանձնաժողովի նիստում կարդաց կառավարության միջնորդությունը, որով 2019 թվականին գործադիրը բարձրացվել էր նվազագույն աշխատավարձը և շեշտեց, որ այդ հիմնավորումը միանգամից փարատում է արդեն իր հեղինակած նախագծի վերաբերյալ նույն կառավարության տված արդեն բացասական եզրակացության մեջ արտահայտած մտահոգությունները:
«Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորը՝ Թադևոս Ավետիսյանը հիշեց, որ 2004 թվականին 60 %-ով էր նվազագույն աշխատավարձ բարձրացվեց, որը ամենաբարձրն է եղել նորանկախ Հայաստանի պատմության մեջ: Թադևոս Ավետիսյանը հայտնեց, որ բյուջեի ընդունման ժամանակ ինքը կառավարություն էր ուղարկել նվազագույն աշխատավարձը 80 հազար դրամ դարձնելու առաջարկը և կառավարությունը կրկին մերժել էր:
«Այս քաղաքական ուժն իշխանության է եկել մարդկանց բարեկեցությունը բարելավելու խոստումներով ու ցանկությամբ, բայց խոսքի և գործի տարբերություն կա»,-նկատեց Աղվան Վարդանյանը և ասաց, որ համաձայն է հետ վերցնել նախագիծը 100 հազար դրամի շեմն իջեցնել 80 հազարի և ուժի մեջ մտնելու ժամկետն էլ տեղափոխել 2023 թվական և այդ փոփոխությամբ նորից բերի հանձնաժաղով, եթե պատգամավորները խոստանան, որ կողմ կքվեարկեն::
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի խոսքով՝ օրենքի նախագիծն ունի լրամշակման կարիք: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ օրենքի նախագիծը պետք է ներկայացվեր փաթեթով, քանզի այն հակասում է մի շարք օրենքների:
Հիշեցնենք, որ Կառավարությունը ևս իր հունվարի 20-ի նիստում մերժել էր «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխության նախագիծը:
Քվեարկության արդյունքում հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծին: