|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսաստանը որոշել է դադարեցնել գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության հեռարձակումն իր տարածքում, փակել գրասենյակը և չեղարկել ռուսական ծառայության բոլոր աշխատակիցների հավատարմագրումները. հինգշաբթի հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։ Սա Գերմանիայում Russia Today DE-ի հեռարձակման արգելքին ի պատասխան ձեռնարկվող միջոցառումների միայն առաջին փուլն է։
Գերմանիայի պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչները, որոնք ներգրավված են RT DE-ի շուրջ ստեղծված իրավիճակում, կհայտնվեն սև ցուցակում. նրանց մուտքը Ռուսաստան կարգելվի։
Փետրվարի 2-ին գերմանական ԶԼՄ-ների վերահսկման հանձնաժողովն արգելել է RT DE-ին գերմաներեն ուղիղ հեռարձակումը ինտերնետում, այդ թվում՝ RT News բջջային հավելվածի և արբանյակի միջոցով: Կարգավորողը դա բացատրել է անհրաժեշտ լիցենզիայի բացակայությամբ: