|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Հեղինակավոր գերմանական Deutsche Welle լրատվական գործակալության ֆինանսավորմամբ և պատվերով գործող ռուսական «Զապավեդնիկ» սատիրային շոուն, որը համաշխարհային քաղաքական դեմքերի մասնակցությամբ թողարկում է անիմացիոն մուլտֆիլմեր, օրեր առաջ Արցախի հակամարտության վերաբերյալ կնքված (Հայաստանի համար) կապիտուլյացիոն հայտարարության վերաբերյալ նոր տեսահոլովակ է թողարկել։
Ռուսաստանի՝ Արցախի վերաբերյալ որդեգրած քաղաքականությունը ծաղրող անիմացիոն ֆիլմում նաև հայտնվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին, դավաճան որակելով, դուրս են շպրտում պատուհանից։
«Նրա վարկանիշը ընկավ։ Հենց Փաշինյանով ընկավ»,– ասում է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին մարմնավորող կերպարը։
«Մինուս Փաշինյան. գոնե մի պլյուս կա», – նշում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մարմնավորող կերպարը։