կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-29 11:31
Տարածաշրջան

Թաքսիմի մզկիթի բացումը Էրդողանի հաղթանակն է աշխարհիկների նկատմամբ. Deutsche Welle

Թաքսիմի մզկիթի բացումը Էրդողանի հաղթանակն է աշխարհիկների նկատմամբ. Deutsche Welle

Deutsche Welle գերմանական թերթի թուրքական բաժինը երեկ իր հոդվածում մտահոգություն է հայտնել Թաքսիմ հրապարակում մզկիթ բացելու կապակցությամբ։

«Թաքսիմ մզկիթը, որը կառուցվել է Աթաթուրքի մշակույթի կենտրոնի քանդմանը զուգահեռ, բացվել է այս ուրբաթ: Ի՞նչ է գաղափարապես նշանակում Թաքսիմ մզկիթի նախագիծը քաղաքական իշխանության համար:

Անկարայի Քոջաթեփե մզկիթը և Ստամբուլի Թաքսիմ մզկիթը ցույց են տալիս, որ առաջին պլան է մղվել կրոնական պահպանողականությունը: Արմատական աջ իսլամիստական և ազգայնական թևերը գնում են քաղաքականության մեջ հեգեմոնիայի:

Այս երեք հենասյուները (մզկիթի կառուցում, օսմանյան զորանոցների վերականգնում և Աթաթուրքի մշակույթի կենտրոնի քանդում), որոնք հետագայում բողոքների կհանգեցնեին Գեզի զբոսայգում (2013 թ. տեղի ունեցած բողոքի զանգվածային ցույցեր), իշխող կուսակցության հաղթանակի խորհրդանիշը և ցուցադրությունն են», - գրում է պարբերականը։

«Թաքսիմի մզկիթը նաև նվեր է Ստամբուլի գրավման 568-ամյակի համար»,- ասել է Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նկատի ունենալով, որ մայիսի 29-ը Կոստանդնուպոլսի օսմանյան նվաճման օրն է:

Նրա խոսքով՝ Թաքսիմում նոր մզկիթը Չամլըջա և Սուրբ Սոֆիա մզկիթներից հետո երրորդ մեծ օբյեկտն է, որը վերջին տարիներին ավելացել է Ստամբուլի հոգևոր ժառանգության ցուցակին: «Դրանք բոլորը, փարոսի պես, դարեր շարունակ լուսավորելու են մայրաքաղաքը»,- ասել է Էրդողանը:

Մզկիթի հիմքը դնելու խորհրդանշական արարողությունը տեղի է ունեցել 2017-ի փետրվարին, իսկ շինարարական գործընթացը սկսվել է նույն տարվա հունիսին:

Մզկիթային համալիրի տարածքում տեղակայված են նաև ցուցահանդեսային կենտրոն և գրադարան: