Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարի 29-ին Արցախի իշխող «Ազատ հայրենիք» կուսակցության հիմնադրման 17-ամյակի հավաքին կուսակցության հիմնադիր, պատերազմից հետո անդամությունը դադարեցրած ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր համախոհներին ասել է՝ նրանք, ովքեր իր համար են անդամակցել կուսակցությանը, այսօրվանից ազատ են, քանի որ ինքը քաղաքական պլաններ չունի եւ սահմանադրական փոփոխություններից հետո հեռանալու է քաղաքականությունից։
Այս հայտարարությունը քաղաքական դաշտում ընդունել են ոչ միանշանակ։ Շատերը հիշում են, որ պատերազմից հետո, երբ պահանջում էին նրա հրաժարականը, նեղ վիճակում հայտնված Հարությունյանը հրապարակային հայտարարություն արեց՝ խոստացավ հեռանալ, իսկ մինչ այդ՝ լայն համագործակցություն ձեւավորել, բոլոր որոշումներն ԱԽ-ի, այսինքն՝ Վիտալի Բալասանյանի հետ համաձայնեցված կայացնել։ Սակայն հենց ոտը պնդացրեց, մոռացավ։
Հիմա նորից նրա շուրջ օղակը սեղմվել է, մի կողմից՝ Փաշինյանն է ուզում ազատվել, մյուս կողմից՝ սահմանադրական փոփոխությունների գործընթաց է գնում, եւ Արայիկ Հարությունյանի՝ օրեր առաջ արած հայտարարությունը, ըստ արցախյան աղբյուրների, ժամանակ շահելու նպատակ ունի։ Զուգահեռ, լուրեր են տարածում, որ Արցախի նախկին նախագահներն ու գեներալիտետն են քաղաքական նոր ուժ ձեւավորում, որպեսզի առաջիկա արտահերթ ընտրություններին իշխանություն վերցնելու հայտ ներկայացնեն։
Խոսքը Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի, ինչպես նաեւ Լեւոն Մնացականյանի, Արշավիր Ղարամյանի եւ մյուսների մասին է։ Ըստ մեր աղբյուրի՝ նրանք հանդես չեն գալու իրենց դեմքով։ Արդեն սկսվել են քաղաքական կոնսուլտացիաները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում