կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-21 09:45
Առանց Կատեգորիա

Նախկին նախագահներն ակտիվ քաղաքական հանդիպումների մեջ են. «Հրապարակ»

Նախկին նախագահներն ակտիվ քաղաքական հանդիպումների մեջ են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմությունը հիմնականում լուռ է, քանզի գիտակցում է արտաքին թշնամու դեմ համախմբված հանդես գալու կարեւորությունը, բայց շարունակում է կոնսուլտացիաները եւ ընդդիմության կոնսոլիդացմանն ուղղված քայլերը։ ՀՀ երկու նախկին նախագահներն էլ, չնայած հայտարարել են, որ իշխանության այլեւս չեն գալու, սակայն ակտիվ հանդիպումներ են ունենում բոլոր «խաղացողների» հետ։

Հանդիպում են ինչպես հին, այնպես էլ նոր քաղաքական գործիչների հետ։ Տարբեր հարցեր են քննարկվել, մի հարցում բոլոր քաղաքական թիմերը միասնական կարծիք ունեն՝ իշխանությունը ձախողված է, եւ նրա օր առաջ հեռանալը բխում է երկրի շահերից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում