|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ռուսաստանը կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների ռազմավարական եւ դաշնակցային բնույթը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպման ժամանակ՝ հույս հայտնելով, որ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կհասնի նախահամավարակային մակարդակին, հայտնել է ՌԻԱ Նովոստի-ն։
«Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները կրում են ռազմավարական, դաշնակցային բնույթ, խորը պատմական արմատներ ունեն։ Մենք դա շատ ենք կարեւորում եւ կանենք ամեն բան մեր շփումների այս մակարդակը պահելու համար»,- ասել է Պուտինը։
Նա նշել է նաեւ երկրների միջեւ տնտեսական համագործակցությունը։ «Ճիշտ է, վերջին մեկ տարվա ընթացքում ապրանքաշրջանառությունը փոքր-ինչ նվազել է, սակայն այս տարի այն մեծանում է արագացված տեմպերով եւ,հուսով եմ, որ ոչ միայն կհասնենք նախահամավարակային մակարդակին, այլ ավելի առաջ կգնանք»,- հավելել է նախագահը։