|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Միացյալ Նահանգները խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հունվարի 31-ին հավաքվել և քննարկել Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտարարել է կազմակերպությունում երկրի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։
Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում պետք է քննարկել «Ռուսաստանի սպառնալից պահվածքը Ուկրաինայի նկատմամբ և ռուսական զորքերի կուտակումը Ուկրաինայի հետ սահմանին ու Բելառուսում»։
Թոմաս-Գրինֆիլդը նշել է, որ ՄԱԿ-ը ջանքեր է գործադրում՝ դիվանագիտական ճանապարհով նվազեցնելու լարվածությունը Եվրոպային և համաշխարհային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այս համատեքստում կարևոր հարթակ է. հավելել է դիվանագետը։