Փոխարժեքներ
11 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.08 |
EUR | ⚊ | € 433.28 |
RUB | ⚊ | ₽ 4.5993 |
GBP | ⚊ | £ 505.12 |
GEL | ⚊ | ₾ 141.95 |
Ռուսաստանը և Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից շտապ խորհրդակցություններ են պահանջել Սիրիայում իրավիճակի վերաբերյալ, ասել է համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի առաքելության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Ռուսաստանը և Միացյալ Նահանգները խնդրել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ փակ խորհրդակցություններ անցկացնել՝ կապված Արևմտյան Սիրիայում խաղաղ բնակիչների նկատմամբ բռնությունների հետ», - գրել է նա։
Դիվանագետն ակնկալում է, որ Դանիայի խորհրդի նախագահությունը խորհրդակցությունները կնշանակի մարտի 10-ին։
Հիշեցնենք՝ մարտի 6-ին Լաթաքիա, Տարտուս և Հոմս նահանգներում բախումներ են սկսվել Սիրիայի նոր իշխանություններին ենթակա անվտանգության ուժերի և նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների միջև։ Ամենածանր մարտերը տեղի են ունեցել Ջեբլա քաղաքում, որտեղ ապրում են ալավիները՝ կրոնական փոքրամասնություն, որին պատկանում է Ասադների ընտանիքը։ Իշխանությունները բանակի ստորաբաժանումներ և զրահատեխնիկա են ուղարկել վերոհիշյալ նահանգներ, իսկ հիմնական քաղաքներում պարետային ժամ է մտցվել։ Մարտի 7-ին Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ափամերձ շրջանների նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու մասին: Մարտի 8-ին Սիրիայի անցումային կառավարությունը լրացուցիչ բանակային ուժեր է ուղարկել ափամերձ շրջաններ՝ այնտեղ անվտանգությունը վերականգնելու և նախկին նախագահին աջակցող զինված անձանց կողմից դիմադրությունը ճնշելու համար: Մարտի 9-ին մի շարք շրջաններում բախումները վերսկսվել են։
Ըստ վերջին տվյալների՝ Սիրիայի արևմուտքում իրավիճակի սրման սկզբից սպանվել է նախկին նախագահի 250 զինված կողմնակից, իսկ նոր իշխանությունների օրոք ուժայինները կորցրել են 231 մարտիկի։ Քաղաքացիների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 800-ը։ Զոհերի մեծ մասը պատկանում է ալավիական համայնքին, որը կազմում է Սիրիայի բնակչության 12%-ը։