Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՄԱԿ-ում Իրաքի մշտական ներկայացուցիչը Թուրքիայի դեմ պաշտոնական բողոք է ներկայացրել Անվտանգության խորհրդին՝ պահանջելով թուրքական բոլոր զորքերը դուրս բերել Իրաքի տարածքից։
Ըստ քրդական Rudaw-ի՝ Մուհամեդ Հուսեյն Բահր ալ Ուլումը Անվտանգության խորհրդի նիստում ասել է. «Հետայսու Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ճյուղերը այլևս չեն կարող առիթ հանդիսանալ Իրաքի տարածքում թուրքական զորքերի շարունակական ներկայության համար»։
Շնորհակալություն հայտնելով Անվտանգության խորհրդին ահաբեկչության սպառնալիքի դեմ պայքարում Իրաքին շարունակական աջակցության և համերաշխության համար՝ ՄԱԿ-ում Իրաքի դեսպանը բացատրել է, որ ապրիլին իրաքյան ուժերը լայնածավալ հարձակում են սկսել ԻՊ ահաբեկչական խմբավորմանը հետապնդելու համար։
Բահր ալ Ուլումն ընդգծել է Իրաքի հանձնառությունը՝ շարունակել համագործակցությունը միջազգային հանրության հետ, ահաբեկչության դեմ պայքարել և ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով թույլ չտալ իր տարածքն օգտագործել քաղաքական նպատակներին հասնելու համար:
Նշենք, որ Իրաքի տարբեր շրջաններում Թուրքիայի հարձակումները մինչ այժմ հանդիպել են Իրաքի կառավարության բուռն արձագանքին։ Իրաքի իշխանությունները բազմիցս կոչ են արել Թուրքիային՝ դադարեցնել երկրի ինքնիշխանության խախտումը։
Թուրքիան վերջին տարիներին բազմիցս ներխուժել է Իրաք՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) ճնշելու պատրվակով։