Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Սանա» գործակալությունը տեղեկացնում է, որ Սիրիայի ԱԳ նախարարությունը երկու նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան կի Մունին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ դատապարտելով Հոմսի Աքրամա թաղամասի դպրոցում կատարված ահաբեկչությունը, որի արդյունքում զոհվել են 33 քաղաքացի, դպրոցականներ, վիրավորվել 102 հոգի՝ մեծմասամբ երեխաներ, ինչպես նաև վնասվել է դպրոցի շենքը:
Նախարարությունն իր նամակներում հաստատել է, որ պայթյունի բոլոր տվյալներն ապացուցում են այն, որ ոճիրը կազմակերպողներն ու գործադրողները մաս են կազմում այն ահաբեկչական խմբավորման, որոնց արևմտյան մի շարք երկրներ նպատակահարմար էին համարում անվանել «զինյալ չափավոր ընդդիմադիրներ»:
Նախարարը սույն նամակներով ՄԱԿ-ից և միջազգային հանրությունից պահանջել է որդեգրել հստակ դիրքորոշում նման ոճիրների դատապարտման և կանխարգելման հարցում: