Փոխարժեքներ
04 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.71 |
EUR | ⚊ | € 409.96 |
RUB | ⚊ | ₽ 3.9979 |
GBP | ⚊ | £ 492.87 |
GEL | ⚊ | ₾ 139.81 |
Լիբանանի արտաքին գործերի և գաղթականների հարցերով նախարարությունը ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցչության միջոցով բողոք է ներկայացրել Անվտանգության խորհրդին՝ Իսրայելի կողմից 1701 բանաձևի և ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համաձայնագրի խախտման կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը։
Ներկայացված բողոքում նշվում է, որ Իսրայելը, մշտապես խախտելով 2024 թվականի նոյեմբերի 27-ին ուժի մեջ մտած ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունը, իրականացրել է ցամաքային և օդային հարձակումներ, ոչնչացրել բնակելի թաղամասեր, ինչպես նաև առևանգել Լիբանանի քաղաքացիների և զինվորների։
Լիբանանը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, հատկապես այն երկրներին, որոնք հովանավորում են ռազմական գործողությունների դադարեցումը, հստակ դիրքորոշում որդեգրել այս շարունակական խախտումների վերաբերյալ և քայլեր ձեռնարկել՝ պարտադրելու Իսրայելին կատարել իր պարտավորությունները: Լիբանանը նաև կոչ է արել օժանդակել բանակին և երկրում գտնվող ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ուժերին՝ ապահովելու Լիբանանի ինքնիշխանության պաշտպանությունը և քաղաքացիների անվտանգությունը։
2006 թվականին ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձևը նախատեսում է Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ»-ի միջև հրադադար, «Հեզբոլլահ»-ի և այլ զինված խմբավորումների զինաթափում և հեռացում Լիբանանի հարավից, հարավային Լիբանանից իսրայելական ուժերի հեռացում և ապառազմականացված գոտու ստեղծում: