|
Փոխարժեքներ
07 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։
Արաղչին վերահաստատել է ահաբեկիչների դեմ պայքարում Սիրիայի կառավարությանը, ժողովրդին ու բանակին աջակցելու ԻԻՀ դիրքորոշումը։
Ասադը նման զգայուն պայմաններում Իրանի ԱԳ նախարարի Սիրիա այցը շատ իմաստալից և ԻԻՀ աջակցության ուղերձի ցուցիչ է անվանել։
Հանդիպումից հետո լրագրողներին տված հարցազրույցում Արաղչին ընդգծել է, որ թեև իրադրությունը ծանր է, բայց «Ասադի քաջությունը հիացմունքի է արժանի»։
Նա նշել է, որ Սիրիայի նախագահի հետ քննարկել են Սիրիային ցուցաբերվելիք Իրանի աջակցության մանրամասները։
Դամասկոսից Արաղչին մեկնել է Անկարա։