|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Նիկոլ Փաշինյանն իր վերջին հարցազրույցներում փորձում է Ալիևի և Էրդողանի փաստաբանի ֆունկցիա կատարել։ Ասում է բաներ, որոնք, մեղմ ասած, աղերս չունեն իրականության հետ: Այս մասին ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Փաշինյանն ասում է, որ հիմա Ալիևն իրեն պահում է այնպես, ինչպես ՀՀ ղեկավարությունը 1994-ից հետո, իսկապե՞ս մենք այդպես հոխորտացել ենք պաշտոնական մակարդակով: Նա այսպես նորից փորձում է փափուկ բարձ դնել հայ ժողովրդի գլխի տակ, դե իբր լուրջ մի ընդունեք Ալիևի հայտարարությունները»,-ասաց նա:
Պատգամավորն ընթերցեց նաև ՀՀ Գերագույն խորհրդի՝ 1992 թվականի որոշումը, որում նշված է, որ ՀՀ-ի համար անընդունելի է միջազգային ցանկացած փաստաթուղթ, որում ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում: