կարևոր
2797 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-21 13:10
Քաղաքական

Փաշինյանն ու Ալիևը Պրահայում համաձայնության են եկել, որ Արցախն Ադրբեջան է․ Անդրանիկ Թևանյան

 

Քիչ  առաջ ՔՊ-ն մերժեց Լաչինի միջանցքի հետ կապված ԱԺ-ի հայտարարության նախագծի մեր տարբերակը, որով հրաժարվեց 2021թ․-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ներկայացրած իր նախընտրական ծրագրից։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

«Սա նշանակում է, որ իրենք ամբողջությամբ տեղավորվել են ադրբեջանական օրակարգի մեջ և Իհլամ Ալիևին նման գործողություններ անելու համար, բացի այն, որ իրենք չեն թաքցրել իրենց նկրտումներն Արցախի և Հայաստանի նկատմամբ, հիմք է հանդիսացել այն, որ Պրահայում տեղի է ունեցել համաձայնություն Փաշինյանի և Ալիևի միջև, որ Արցախը կարող է դիտարկվել Ադրբեջանի կազմում։ Երկրորդ հանգամանքն այն է, որ հայ-ռուսական հարաբերությունները հերթական լարվածության, փչացման փուլն են ապրում, դա նույնպես թևեր է տալիս Ալիևին։ Երրորդ հանգամանքը, ի տարբերությունը Վրաստանի իշխանությունների, Հայաստանի իշխանությունները Հայաստանը դարձրել են աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ և Արևմուտք-Ռուսաստան հակամարտության մեջ մեր երկիրը վերածել են մանրադրամի։ Այս երեք հիմնական հանգամանքներն են Ալիևին հնարավորություն տալիս դիմել ագրեսիվ, սադրիչ և հանցավոր գործողությունների։ Այն տեսակետը, որ եթե իրենք այս կարծիքին չեն կարող են միանալ այդ հայտարարությանը, մերժվում է, և իրավիճակի փոփոխության համար անհրաժեշտ է Հայաստանի քաղաքականության փոփոխություն, իսկ այդ փոփոխությունը ենթադրում է այլ իշխանություններ»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքոը՝ քաղաքական բոլոր գորողությունները, որոնք չեն հանգեցրել արդյունքի, ենթակա են վերանայման․

«Բայց դա չի նշանակում, որ պետք է դադարեցնել քաղաքական պայքարը, քաղաքական պայքարը պետք է տանել բոլոր հնարավոր հարթակներում և մեր հանրային կոնսուլիդացիայի միջոցով հասնել քաղաքական փոփոխության։ Երբ դա հնարավոր է հնարավորինս շուտ, քանի որ Հայաստանը երկար ժամանակ չունի, այս առումով մենք պետք է SOS  հնչեցնենք, որպեսզի մարդիկ պատկերացնեն, թե ինչ է սպասվում Հայաստանին և պետք է  ընդլայնենք ձևաչափերը, միգուցե նոր ֆորմատներ առաջարկենք հանրությանը, պետք է տեղի ունենա քաղաքական փոփոխություն»,- ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ այս իշխանությունների հետ միասնական չեն կարող լինել, որովհետև կա գաղափարական սկզբունքնայնի ֆունդամենտալ տարաձայնություն․

«Իրենք փաստացի Արցախը դիտարկում են Ադրբեջանի կազմում, մենք՝ ոչ, իրենք հրաժարվում են Արցախի ինքնորոշման հարցը արծարծելուց, մենք՝ ոչ, իրենք հրաժարվում են ՀՀ-ի հանձնառություններից, մենք կարծում ենք, որ դա սխալ է։ Կա գաղափարական սկզբունքների ֆունդամենտալ տարբերություն։ Այս իշխանությունների վարած քաղաքականությունն է պատճառը, որ մենք ունենք այսօրվա վիճակը, ոնց կարող ենք իրենց հետ միասնական լինել, իրենց հետ միասնական լինել, նշանակում է միասնական լինել Ալիև-Էրդողան զույգի վարած քաղաքականության հետ, մենք ի՞նչպես կարող ենք միասնական լինել պատերազմ և պարտություն բերած քաղաքական իշխանության հետ, ինչպես կարող ենք միասնական լինել մեր ժողովրդին խափող իշխանության հետ, դա անհնար է և միասնականություն բառը այստեղ շահարկման առարկա  է դառնում։ Միասնական պետք է լինել հասարակության հետ, մեր ժողովրդի հետ, Արցախի ժողովրդի հետ, միասնական ամբողջ հայության հետ, բայց այս իշխանությունները դրա հակադիր բևեռն են և այստեղ միասնականություն չի կարող լինել»,- ասաց նա։