կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-22 18:47
Հասարակություն

Երբ Փաշինյանն ասում էր «Արցախը Հայաստանն է և վերջ» Արցախն ի՞նչ սահմաններով էր պատկերացնում

ԱԺ հայտարարությունների ժամին, իր ելույթում դիմելով  ՀՀ տարածքից դուրս գտնվող միջազգային, օտարերկրյա առաքելություն  իրականացնող կազմակերպություններին,  ՌԴ խաղաղապահ առաքելություն իրականացնող ծառայությանը  և ԵՄ երկրներին դիմելով, Արամ Վարդևանյանը նշեց․

«ՀՀ-ում  վերջին շրջանում ականատես ենք լինում,  թե՝  ինչպես է տեղեկատվությունը  ոչ բավարար ձևով տարածվում։  Երբ մարտի 8-ին Արցախում առհասարակ գազ չկար, այդ տեղեկությունը մենք բավարար չէինք ստացել։ Նույնիսկ պատերազմական վիճակում նման հումանիտար աղետ չի լինում, բայց չունենալով պատերազմական վիճակ Արցախում, ունենալով օկուպացիոն իրավիճակ, տեսնում ենք,  որ նորից գազը անջատում են, և դա արվում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ուղղակի դիտավորությամբ։ Ցավոք, 44-օրյա պատերազմի առաջին օրվանից մինչ օրս  երկակի ստանդարտը միջազգային հանրության տեսնում ենք։ Երբ Նիկոլ  Փաշինյանն ասում էր Արցախը Հայաստանն է և վերջ,  Արցախն ի՞նչ սահմանով էր պատկերացնում»,-հռետորական հարցադրմամբ ավարտեց ելույթը պատգամավորը։  

Մանրամասն՝ տեսանյութում։