|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Դովիլում` «Մեծ ութնյակի» գագաթաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների՝ ԼՂ հիմնահարցի վերաբերյալ երեկվա հայտարարության իմաստը պատերազմական գործողությունների վերսկսումը բացառելն է:
Մի կողմից` սա ցույց է տալիս, որ 2010թ. հոկտեմբերից բանակցային գործընթացը փակուղուց դուրս բերելու` միջնորդների ջանքերը որեւէ արդյունք չեն տվել, մյուս կողմից՝ Դովիլի հայտարարությունն ակնհայտորեն ուղղված է Ադրբեջանի դեմ, որովհետեւ հենց վերջինս է շարունակում պատերազմին ուղղված քարոզչությունը, շփման գծում տարատեսակ սադրանքների հրահրումը եւ լայն թափով սպառազինումը:
Սակայն հայկական կողմին սա ոգեւորվելու առիթ չի կարող տալ: Միջնորդները Մադրիդյան հիմնարար սկզբունքների համաձայնեցման գործընթացն ավարտելու պահանջ են ներկայացնում, իսկ այդ սկզբունքներն անորոշ են թողնում հայկական կողմի շահերը շոշափող առանցքային մի քանի կետեր` կապված ԼՂՀ կարգավիճակի, դրա որոշման մեխանիզմների, ինչպես նաև ազատագրված տարածքների ճակատագրի հետ: Նախկին «Տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձևին աստիճանաբար փոխարինելու է գալիս «Տարածքներ` խաղաղության դիմաց» մոտեցումը, որը շատ լուրջ վտանգներ է պարունակում: