|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում հերթական ուշագրավ գրառումն է կատարել:
«Վերջին օրերին իսրայելցի շատ հասարակական գործիչներ եւ առանձին դիվանագետներ ինձ բուռն քննադատում էին՝ ասելով, թե այդ բլոգերի պատճառով չի կարելի Ադրբեջանի հետ հրաշալի հարաբերությունները հարցականի տակ դնել: Խախտել ես Ադրբեջանի օրենքները և այցելել Ղարաբաղ` ազերական բանտում նստիր: Այսպիսի վարկածի մասին է խոսել, օրինակ, Մինսկում Իսրայելի նախկին հարգարժան դեսպան Յոսեֆ Շագալը:
Շագալն անձամբ շատ բան է արել իմ ազատագրման համար, ինչի համար շնորհակալ եմ նրան: Այնուամենայնիվ, Իսրայելն ինքը, լինելով «օկուպացնող» պետություն, հազիվ թե իրեն թույլ տա նման երկակի բարոյականություն: Արդյո՞ք ինձ քննադատողները տեղյակ են, որ 1967 թվականին Սիրիայից գրավված Գոլանի բարձունքներ այցելությունը Սիրիայի օկուպացված տարածքների մասին օրենքի խախտում է: Սիրիացիներն օրինական իրավունք և ռեսուրս ունեն Ինտերպոլի միջոցով հետախուզում հայտարարելու Գոլանի բարձունքներ այցելած ցանկացածի, այդ թվում՝ նախկին դեսպանների նկատմամբ:
Առավել ևս, որ Ադրբեջանը ցույց է տվել, որ սարսափելի ոչինչ չի լինի. լրագրողները կաղմկեն և կմոռանան»,- գրել է Լապշինը: