|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Բաքվի կոտորածները Հայոց ցեղասպանության քաղաքականության շարունակությունն էին. Analitika.at.ua-ի հետ զրույցում ասել է ուկրաինացի հասարակական գործիչ Դմիտրի Սնեգիրյովը:
«Ադրբեջանն իր արտաքին քաղաքականության պանթյուրքական վեկտորով մշտապես հենվել է հենց այդ պետության (Թուրքիայի) աջակցության վրա ներքին եւ արտաքին հիմնախնդիրները լուծելիս: Թուրք ազգայնականները` «գորշ գայլերից», անմիջական մասնակցություն են ունեցել Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտությանը, այդպիսով` ընդգծելով թուրքական քաղաքականության շարունակությունը այդ շրջանների բնիկ բնակչության նկատմամբ, այսինքն` հայերի: Թուրքիան, որից Հայաստանը տարածքային եւ քաղաքական պահանջներ ունի, շահագրգռված չէ իր պատմական սահմաններում հայկական պետականության գոյությամբ: Մեծ Հայաստանը կովկասյան տարածաշրջանի միակ երկիրն է, որն իրական զսպիչ գործոն կարող է լինել թուրքական ազդեցության աճի վրա: Հենց դա էլ ծնեց կոտորածները, որպես էթոցեղասպանության չդատապարտվող քաղաքականությունից սերված կրկնական երեւույթ»,- հայտարարել է Սնեգիրյովը: