Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՆԱՏՕ-ն Արեւելյան Եվրոպայում իր ներկայությունը կուժեղացնի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ: Այդ մասին ասվում է դաշինքի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
«ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները ուժերը բերում են պատրաստության եւ լրացուցիչ նավեր ու ռազմական ինքնաթիռներ ուղարկում Արեւելյան Եվրոպայում տեղաբաշխման վայրեր՝ այդպիսով ուժեղացնելով զսպումն ու պաշտպանությունը Ռուսաստանի կողմից Ուկրաինայում եւ դրա շուրջ ուժերի շարունակվող ավելացման ֆոնին»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Մասնավորապես, Դանիան ֆրեգատ է ուղարկում Բալթիկա եւ չորս F-16 կործանիչներ՝ Լիտվա: Իսպանիան ուղարկում է նավեր եւ մտածում Բուլղարիա կործանիչներ ուղարկելու մասին: Ֆրանսիան հայտարարել է Ռումինիա ուժեր փոխադրելու պատրաստակամության մասին: Նիդեռլանդները F-35 երկու կործանիչներ է ուղարկում Բուլղարիա եւ նավերն ու ցամաքային ուժերը բերում մարտական պատրաստության:
ԱՄՆ-ն ուսումնասիրում է դաշինքի արեւելյան թեւում ռազմական ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը: Վերջին ամիսներին արեւմտյան ԶԼՄ-ներում ավելի ու ավելի հաճախ են սկսել հաղորդագրություններ հայտնվել այն մասին, որ Մոսկվան պատրաստվում է «ներխուժել» Ուկրաինա: Ռուսական կողմը քանիցս հերքել է դրանք եւ ընդգծել, որ այդպիսի հայտարարություններն օգտագործվում են իր սահմանների մոտ Հյուսիսատլանյան դաշինքն զորքերն ավելացնելու համար, հաղորդելէ ՌԻԱ Նովոստին: