Փոխարժեքներ
16 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Երբ ասում եք, որ Մարտի 1-ի հետ կապված՝ հանրությունը դեռ հարցեր ունի, ես ուզում եմ հիշեցնել, որ դուք եք իշխանությունը, իշխանություն լինելով՝ եկել, այստեղ կանգնել, ո՞ւմից եք հարցեր պահանջում, մի հատ ձեզ հաշիվ տվեք․ Ազգային ժողովում ելույթի ժամանակ դիմելով իշխանականներին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Երբ ասում եք՝ մենք ստիպված ենք լինելու վերադառնալ անցյալին, այնտեղ փորձում հասկանալ իրականությունը և այլն, դուք վերադառնում եք ամեն անգամ անցյալին, որովհետև ուղղակի ուզում եք կույր լինել՝ ներկայիս իրավիճակին գնահատականներ չտալու համար։ Չեք ուզում տեսնել, որ այս պահին էլ կան իրավախախտումներ, այս պահին էլ կան գործընթացներ, որոնք պետք է հավուր պատշաճի իրենց գնահատականներին արժանանան, իսկ դրա համար դուք ուղղակի ստիպված եք հնամաշ դարձած «Մարտի 1» անհրապույր, մաշված թեզերը շրջանառել, որովհետև իրականության հետ փորձում եք աղերս չունենալ»,- ասաց նա։
Ավելին՝ տեսանյութով։