Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որպես Աննա, որպես անհատ մենակ չեմ կարող շատ բան անել ու ես Աստծուց զորություն և ուժ եմ ուզել, որպեսզի կարողանամ համախմբման հնարավորություն ստեղծել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, ով արդեն 3-րդ օրն է Տիգրանաշենից քայլերթով գալիս է Երևան։
«Որովհետև առանձին-առանձին մեզանից որևէ մեկը բան չի կարող անել, բոլորիս միավորմամբ է հնարավոր, որ որևէ բան փոխվի։ Եվ իսկապես ուզել եմ, որ այդ ուժը, այդ հավատքն ու սերը մեզանից յուրաքնչյուրի մեջ դնի, որպեսզի հավաքական առումով կարողանանք հասնել այն բոլոր նպատակներին, որ մեր առջև դրել ենք»,-ասաց Աննա Գրիգորյանը։
Պետք է յուրաքանչյուր ազգ իր երկրի համար տեսլական ունենա, ասաց նա, այս իշխանությունների համար նվաստացումը ընկալելի է և հիմա ասում են՝ «ժող ջան, կարող եք նվաստացած էլ ապրել, մի մտածեք այդ մասին», բայց ժողովուրդը նախ և առաջ արժանապատիվ պետք է ոտքի կանգնի, իր պատկերացրած հայրենիքը կերտի իր իսկ ձեռքով։
Նշենք, որ Հայաստանի խորհրդանշական 4 կողմերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, այսօր արդեն՝ Սարդապատից ու Բաշ Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են Երևան, որպեսզի մայիսի 1-ին միանան համազգային հանրահավաքին։ Զուգահեռ Երևանում անցկացվում են ամենօրյա ապակենտրոն իրազեկման ակցիաներ։
Մանրամասն՝ տեսանյութում․