Փոխարժեքներ
14 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի բարեկամներ,
Այս ամսվա սկզբին, ես գրել էի նրա մասին, որ ելույթ ունենալով Աճարկուտ գյուղում, "Հայկական ժամանակ" կայքի խմբագիր և զուգահեռաբար նաև գործող վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարել էր, որ պատերազմի օրոք մենք 11,000 դասալիք ենք ունեցել, և որ նույն պնդումը մի քանի օր առաջ արել էր թշնական պետության պարագլուխ Իլհամ Ալիևը։
Այս կապակցությամբ, ես մի քանի հարց էի բարձրացրել՝
ա) որտեղ՞ից է տիկին Հակոբյանին հայտնի այդ թիվը,
բ) եթե այդ թիվը հայտնի Իլհամ Ալիևի ելույթից, ապա ինչ՞ու է նա այն կրկնում, և դրանով մեր երկրում տարածում թշնամական պրոպագանդան,
գ) եթե այդ թիվը հայտնի է սեփական ամուսնուց, ապա ի՞նչ իրավունք ուներ նա, որպես պաշտոնատար անձ, գաղտնի տեղեկություն տրամադրել մեկ այլ անձի, որն այդ տեղեկությունները ի պաշտոնե իմանալու իրավունք չունի,
դ) եթե այդ տեղեկությունները հայտնի է երրորդ անձից, ո՞վ է այդ երրորդ անձը, որը պետական գաղտնիք է բացահայտում, և ի՞նչ իրավունքով է տիկին Աննա Հակոբյանը այդ տեղեկությունը տարածում,
ե) եթե այդ տեղեկությունը մտացածին սուտ է, ապա առավել ևս ինչ՞ու և ի՞նչ նպատակով է տիկին Հակոբյանը այն տարածում,
զ) եթե այդ տեղեկությունը նույնիսկ աղոտ կերպով մոտ է իրականությանը, ապա ինչու մինչև հիմա համապատասխան քրեական գործեր չեն բացվել, ինչու են իրավապահ մարմինները անպատիժ թողնում և թաքցնում այդ դասալիքներին, և դրանով այլոց դրդում՝ համանման պայմաններում դասալքության դիմել։
Նաև, ես հանձն էի առել համապատասխան ուսումնասիրությունից հետո, հետագա իրավական քայլեր ձեռնարկել՝ այս հարցերի առնչությամբ մեղավորներին հայտնաբերելու և պատասխանատվության կանչելու նպատակով։
Երեկ, 168.am լրատվական կայքի մեր գործընկերների հետ համագործակցության շնորհիվ, մենք կատարեցինք այս ուղղությամբ առաջին քայլը: Ի պատասխան նրանց կողմից լրագրողական հարցման, ՀՀ Դատախազությունը տրամադրեց հետևյալ պաշտոնական տեղեկատվությունը՝
«ՀՀ զինվորական դատախազության սպասարկման տարածքում 2020 թվականի 44-օրյա պատերազմի և հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում (2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի մարտի 24-ը) 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը), 362-րդ հոդվածի 3-րդ մասով (դասալքությունը), 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը), ինչպես նաև նշված հոդվածների հետ այլ հոդվածների համակցությամբ, հարուցվել է 1786 քրեական վարույթ՝ 10687 անձի վերաբերյալ:
Նախաքննության ընթացքում նշված քրեական վարույթների միացման արդյունքում, ներկայում նախաքննական մարմնի վարույթում գտնվող վերոնշյալ հոդվածներով քննվող քրեական վարույթների թիվը 226 է, իսկ այդ վարույթներով անցնող մեղադրյալների թիվը այժմ ընդամենը 756 է:
Ներկա պահին, 44-օրյա պատերազմի և ռազմական դրության ժամանակ արձանագրված դեպքերով՝ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը), 362-րդ հոդվածի 3-րդ մասով (դասալքությունը) և 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը) հարուցված քրեական վարույթներից մեղադրական եզրակացություններով դատարան է ուղարկվել 118 գործ՝ 143 անձի վերաբերյալ:»
Ամփոփելով, կարելի ասել, որ այս պահին դասալքության մեջ կասկածվում է ընդամենը 756 անձ, որոնցից 143-ի մասով է նախաքննությունը բավարար նյութեր հավաքել, գործը ուղարկելու դատարան: Սա բազմապատիկ ավելի փոքր թիվ է, քան Աննա Հակոբյանի նշած 11,000-ը, որից կարելի է եզրակացնել, որ Աննա Հակոբյանը իսկապես կրկնում էր թշնամական պրոպագանդայի թեզերը, և զրպարտում ողջ հայ ժողովրդին, և հատուկ նրա կռվող հատվածին:
Այս կապակցությամբ ես տիկին Աննա Հակոբյանին առաջարկում եմ հանդես գալ հերքումով և ներողություն խնդրել հայ ժողովրդից՝ զրպարտության համար: Նրա փոխարեն դա կարող է անել նաև իր ամուսինը՝ որպես տան տղամարդ և պետական պաշտոնյա: Եթե դա տեղի չունենա խելամիտ ժամկետներում, խոստանում եմ հետամուտ լինել, որպեսզի գործադրվեն բոլոր հնարավոր իրավական լծակները՝ վերը նշվածին հասնելու համար: