Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատերազմից արդեն 2 տարի է անցել, Հայաստանի Հանրապետությունում նշած է եղել, որ ստեղծված է հանձնաժողով գերիների, անհետ կորածների գործով, վերջին մեկ ամսում ենք նկատել,որ այդ հանձնաժողովի նիստ է անցկացվել ԱԱԾ պետի գլխավորությամբ։ Շուրջ 2 տարի այդ գործընթացը իրականացրել են հատվածական ձևով՝ յուրաքանչյուր գերատեսչություն իր մասով, բայց պետական գերատեսչությունը չի աշխատել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի տարածած հայտարարությանը։
«Սա պետական կառավարման լուրջ բացթողում է։ Գերիների, անհետ կորածների գործով դժվարությունը եղել է նրանում, որ պետական կապը Հայաստանի և Ադրբեջանի միջև բացակայել է, բայց այս իշխանությունների օրոք այդ կապը պետք է լինի և այդ կապի շրջանակներում ԱԱԾ-ին պետք է հարց տալ՝ արդյո՞ք ամբողջական են տեղեկությունները, արդյո՞ք որոնողափրկարարական ծառայություններն ամբողջությամբ են իրականացվել և արդյո՞ք այդ մարմնի մասերը, ոսկորները որ փոխանցել են, ո՞ր պատերազմից է։ Եթե նախորդ պատերազմից է, ինչո՞ւ մինչև այս պատերազմը այդ մասերը չեն փոխանակել։ Մենք շաբաթ օրը եղել ենք Վարդենիսում՝ զոհվածի ընտանիքումլ, որի մարմինը սեպտեմբերի պատերազմից հետո մնում է միջդիրքային տարածությունում և մինչև հիմա այդ մարմինը չեն կարողանում հանել։ Պետք է գործունեություն ծավալել, որպեսզի գոնե այն մարմինները որոնք միջդիրքային տարածությունում են հետ վերադարձնեն։ Արդյոք այդ տեղեկությունը այդ հանձնաժողովն ունի»,- ասա նա։
Նրա խոսքով՝ սա կարող է լինել նաև պայմանավորվածությունների շրջանակում։
Անդրադառնալով իրեն անձեռնմխելիությունից զրկելու լուրերին, Սեյրան Օհանյանը նշեց, որ այդ հարցը պետք է տալ Դատախազությանը, ԱԺ ղեկավարությանը, որովհետև եթե նման տեղեկություն կա, ապա իրենք պարտավոր են տեղեկացնել պատգամավորին․ «Ես այդպիսի տեղեկություններ չունեմ, ես պատգամավորական մանդատի թիկունքում չեմ թաքնվում։ Այդ անձեռնմխելիությունը մանդատ է մեր ժողովրդի համար աշխատելն է, և նրանց պատգամները ներկայացնելն է մեր իշխանություններին, ԱԺ-ում։ Եթե կա այդպիսի տեղեկություններ, թող գան իրականացնեն։ Ես բոլոր քրեադատավարական բոլոր գործընթացներին մասնակցել եմ։ Դրա մասին նաև Քննչական մարմիններն են պարտավոր ինձ ներկայացնել»,- ասաց պատգամավորը»։
Նա նշեց, որ իր հետ կապված տարբեր մանիպուլյացիոն գործընթացներ են եղել․ «Իմ հետ կապված 2018 թվականի դեկտեմբերն հանցագործությւոն է կատարվել, որ չեն թողել ինձ գնալ Վրաստան՝ իմ գործընկերոջ միջոցառմանը։ Ես ոչ մեղադրյալ եմ եղել, ոչ կասկածյալ, բայց ինձ չեն թողել, որ գնամ։ Քրեական գործ է հարուցվել և այդ գործը կարճել են, և այդ հարցը ես պետք է տամ Դատախազին՝ ինչու են այդ գործը քողարկել»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Պատգամավորը նշում է, որ իր համար զարմանալի է, որ ԱԺ ղեկավարության հայտարարություն, որ տեսեք հիմա «Հայաստան» դաշինքը կքանդվի․ «ԱԺ ղեկավարությունը պետք է հետաքրքրված լինի, որ լինի ընդդիմություն և այդ ընդդիմությունը ներկայացված լինի ԱԺ-ի ճիշտ օրենսդրական և խորհրդարանական վերահսկողական գործողությունները հավասարակշռված հարթակում լինի»,- ասաց նա։