Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում շարունակվում է «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկումը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արտահերթ ելույթի իրավունք խնդրեց՝ անդրադառնալով իր՝ բանակում չծառայելու հարցին:
«Չծառայելն ու դասալքությունը տարբեր բաներ են: Ասում են սա չի ծառայել, նա չի ծառայել... Ի՞նչ է, միայն պետական պաշտոնյանե՞րը չեն ծառայել, այլ ոլորտներում կամ հենց ընդդիմությունում չկա՞ն մարդիկ, ովքեր, օգտվելով օրենքով տրված հնարավորությունից, չեն ծառայել: Անընդհատ խոսում եք՝ փոխնախագահը, փոխնախագահը, բայց տարկետումը վատ բան չէ, բայց պարոն փոխնախագահը տարկետման իրավունքից չի օգտվել»,- բարկացած հայտարարեց նա:
Շարմազանովը հայտնեց, որ պարտաճանաչ գնացել է զինկոմիսարիատ, բայց իրեն չեն կանչել, քանի որ համարել են, որ իրեն զինվորական ծառայություն պետք չէ:
«11 տարի է` ասում եք` Շարմազանովը չի ծառայել, չի ծառայել, մի հատ հետաքննություն արեք լրագրողներով, ընդդիմադիրներով, տեսեք` ինչո՞ւ չի ծառայել, խուսափե՞լ է, թե՞ չէ: Ես պաշտոնապես հայտարարում եմ` որ օրը ես խուսափելու լինեմ, ես պաշտոնից դուրս կգամ, այս պաշտոնն էլ կազատեք ուրիշի համար: Հա, ինչքա՞ն կարելի է ասել` դասալիք: Թերթերը կարդում ես՝ գրած է դասալիք… Էդ դասալիքը ձեր պատվեր տվողներն են»,- ասաց նա և հավելեց. «Եկեք չդնենք ասենք՝ ով որ չի ծառայել, նա հայրենասեր չէ, ով որ չի ծառայել, նա դասալիք է»:
ԱԺ փոխնախագահը հայտարարեց, որ «Ազգ-բանակ» գաղափարի դաշնակիցն է, իսկ «Ես եմ» ու «Պատիվ ունեմ» ծրագրերը ֆանտաստիկ ծրագրեր են: