Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ականատես ենք ՀՀ կառավարության ներքին և արտաքին պետականակործան քաղաքականությանը եւ դրանից բխող Արցախի Հանրապետության ինքնիշխանության ու ապագային սպառնացող վտանգներին ու մարտահրավերներին: Այս մասին, հայտարարություն է տարածել ՀՅԴ Շվեդիայի կոմիտեությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության իշխող ուժի ընթացքը, ցավոք համոզված ենք որ Հայաստան-Թուրքիա սկսող այս բանակցությունները պիտի հանգին հետեւյալին՝
1. ՀՀ իշխանությունների կողմից հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հրաժարման:
2. Արցախի Ադրբեջանին հանձնումին:
3. Հայաստան-Թուրքիա առկա միջպետական փաստացի սահմանի իրավական ամրագրման:
4. եւ պանթուրանական ծրագրի մաս կազմող, այսպէս կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի իրագործման:
ՀՀ իշխանություններից պահանջվում է շտապ երեւան հանել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ուղենիշները, կարմիր գծերը և իրողապես չենթարկվել թուրքական նախապայմաններին:
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը Հայաստանի Հանրապետության իշխանության մենաշնորհը չէ. այդ գործընթացի մեջ իր խոսքը պետք է ունենա աշխարհասփյուռ հայությունը»: