կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-20 16:19
Քաղաքական

Այս ամբոխը 2018 թվականին կանգնած է եղել ղեկավարի կողքին․ ցուցարար

Հույսն այն է, որ գործեն արդարությունն ու օրենքը, մենք եկել ենք օրենքը պաշտպանելու․ կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Փարաքարի բնակիչներից մեկը։

Քաղաքացին նշեց․ «Հավատում ենք կառավարությանը, որովհետև այս ամբոխը 2018 թվականին կանգնած է եղել ղեկավարի կողքին, և ամբոխը, ժողովուրդը հավատում է։ Շատ բաների հետ համաձայն չեմ, բայց ես ուզում եմ հավատալ, որ ժողովուրդը ժամանակին ճիշտ քայլ է արել»։