Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Եգիպտոսում կատաղած ամբոխը սպանել է «Մուսուլման եղբայրների» առաջնորդներից մեկի 16-ամյա որդուն. տեղեկացնում է mignews.com-ը:
Շարքիա նահանգի Քատավիա քաղաքում վեճ է սկսվել 16-ամյա Յուսեֆ Ռաբի Աբդելսալյամի եւ Facebook-ում իսլամականների քննադատներից մեկի միջեւ: Պատանին սկսել է ատրճանակից կրակել` նշան չբռնելով: Մի անցորդ սպանվել է , երկուսը` վիրավորվել: Դրանից հետո զայրացած մարդիկ շրջապատել են Աբդելսալյամի տունը եւ պահանջել իրենց հանձնել տղային: Ընտանիքը հրաժարվել է դա անել եւ բարիկադավորվել է: Ոստիկանությունը չի կարողացել ցրել զայրացած մարդկանց, նրանք այրել են տունը, իսկ երբ խառնաշփոթի մեջ Յուսեֆը դուրս է եկել տանից, նրան բռնել են, մոտ 500 մետր քարշ տվել ու ծեծել` մինչեւ մահանալը:
«Մուսուլման եղբայրները» հայտարարություն են տարածել, որում նշում են, որ սպանությունը քաղաքական բնույթ չունի: