| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ամբոխը Լիբանանում հարձակվել է սուննի մուսուլմանների կրոնական առաջնորդի գրասենյակի վրա հյուսիսային Տրիպոլի քաղաքում։ Այնուհետեւ ուղեւորվել է դեպի քաղաքի գլխավոր հրապարակներից մեկն ու այրել տոնածառը, տեղեկացնում է AP-ը։
Լարվածությունը, որը վերջերս ընդգրկել էր Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը տեսանյութի պատճառով, որը համարվում է վիրավորական երկրի շիաների համար, տարածվում է Տրիպոլիում՝ երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում։ Պետական ազգային լրատվական գործակալությունը տեղեկացրել է, որ զինվորականներն ավելի ուշ կալանավորել են չորս հարձակվողի։
Զինվորականները հայտարարել են, որ մարդկանց ամբոխը մոտոցիկլերով հավաքվել է սուննի մուֆթի, շեյխ Մալեք ալ Շաարի տան մոտ եւ անկարգություններ կազմակերպել՝ «օգտագործելով ոչ նորմատիվային բառապաշար»։ Հետո ամբոխը շարժվել է դեպի հրապարակ եւ այրել տոնածառը։ Զինվորականները հայտարարել են, որ ձերբակալել են չորս մարդու եւ առգրավել նրանց մոտոցիկլերը։
Բռնությունը սպառնում է Լիբանանը ներքաշել քաոսի մեջ եւ միջկրոնական պառակտում հրահրել երկամսյա հակակառավարական բողոքների ու աճող ֆինանսական ճգնաժամի ֆոնին։