կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-07 15:08
Աշխարհ

Երկու կրակի արանքում. Հնդկաստանում զայրացած ամբոխը հարձակվում է բժիշկների վրա. CNN

Երկու կրակի արանքում.  Հնդկաստանում զայրացած ամբոխը հարձակվում է բժիշկների վրա. CNN

Հնդկաստանում բժիշկները հարձակումների են ենթարկվում տեղի բնակիչների կողմից, որոնց երկյուղներ ունեն, թե բժիշկները կարող են Covid-19-ի վարակակիրներ լինել. տեղեկացնում է yerkir.am-ը` CNN-ին հղումով:

Անցյալ շաբաթ Մադհյա-Պրադեշ կենտրոնական նահանգում ամբոխը բժիշկների ուղղությամբ քարեր է նետել` մինչ  նրանք առաջին օգնություն են ցուցաբերել կորոնավիրուսով պացիենտին: Ապրիլի 4-ին էլ ամբոխը Սուրաթ քաղաքում հետապնդել է բժշկի: Մայրաքաղաք Նյու Դելիի բժիշկները նույնպես նշում են, որ խտրական վերաբերմունքի են արժանանում, նույնիսկ սպառնում են անջատել նրանց տների էլեկտրականությունը կամ արտաքսել բնակարաններից:

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Հնդկաստանի` աշխարհում բնակչության թվով երկրորդ երկրի իշխանությունները կոչ են անում հասարակությանը` խուսափել բռնությունից և բժիշկների նկատմամբ ճնշումներից: Բայց, չնայած այդ կոչերին և տեղական ԶԼՄ-ներում բժիշկների փառաբանմանն ուղղված արշավին, հարձակումները շարունակվում են:

«Այս ճգնաժամային իրավիճակում բժիշկներն ու բուժքույրերը` սպիտակ հագուստով, Աստծո կերպարն են: Նրանք իրենց վտանգի են ենթարկում որ փրկեն մեզ: Եթե տեսնում եք, որ մարդիկ նրանց հետ վատ են վարվում, հասկացրեք, որ այդպես չի կարելի: Բժիշկները, բուժքույրերը փրկում են մեր կյանքը»,- մարտի  25-ին ուղերձով հանդես է եկել երկրի վարչապետ Նարենդրա Մոդին:

Ի դեպ, Հնդկաստանի վարչապետը մարտի 19-ին դիմել էր քաղաքացիներին` կամավոր կերպով «ժողովրդական պարետային ժամ» պահպանելու կոչով: Սակայն շատերը երկրի ղեկավարի կոչն անտեսել են: Հնդկական մի քանի քաղաքներում բախումներ են տեղի ունեցել «ժողովրդական պարետային ժամի» կարգը պահպանող ոստիկանության հետ: