|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Լիբիայի վրա հարձակման հակառակորդների կատաղած ամբոխը հարձակվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի վրա, երբ վերջինս Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կենտրոնական հրապարակում ելույթ էր ունենում: Հարձակմանը մասնակցել է մոտ 50 մարդ:
ՄԱԿ գլխավոր քարտուղարին փրկել է միայն ոստիկանության միջամտությունը: Նա չի տուժել եւ թաքնվել է Արաբական պետությունների լիգայի` հրապարակից ոչ հեռու գտնվող գրասենյակում:
Անցած ուրբաթ օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունեց թիվ 1973 բանաձեւը, որով անթռիչք գոտի հայտարարեց Լիբիայի օդային տարածքը եւ թույլատրեց միջազգային ռազմական գործողություն: