|
Փոխարժեքներ
22 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.86 |
| EUR | ⚊ | € 426.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1746 |
| GBP | ⚊ | £ 493.85 |
| GEL | ⚊ | ₾ 137.65 |
Մահացել է հանրահայտ քանդակագործ Զուրաբ Ծերեթելին. նա կյանքից հեռացել է 91 տարեկանում:
Մոնումենտալիստ-նկարչի, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի նախագահի մահը ՌԻԱ Նովոստիին հաստատել է նրա օգնական Սերգեյ Շագուլաշվիլին: Ծերեթելին նաև Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադիրն ու տնօրենն էր:
Ականավոր քանդակագործը 934 թվականի հունվարի 4-ին Թբիլիսիում։ Նա բազմաթիվ մոնումենտալ գործեր է ստեղծել` Հաղթանակի հուշարձանը Մոսկվայի Պոկլոննայա լեռան վրա, «Վշտի արցունք» հուշարձանը Նյու Յորքում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակին, «Բեսլանի երեխաներին» հուշահամալիրը, Պետրոս I-ի հուշարձանը Մոսկվայում, «Բարին հաղթում է չարին» հուշարձանը Նյու Յորքի ՄԱԿ-ի շենքի առջև: