Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն, որ Հայաստանն առանց նախապայմանների հարաբերություններ է հաստատում Թուրքիայի հետ, չի զարմացնում։ Սա բնական ճանապարհ է Նիկոլ Փաշինյանի դավաճանական ռեժիմի համար, որն այժմ իշխանության է Հայաստանում: Այս մասին իր Telegram-ալիքում տեղադրած տեսանյութում ասում է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի հետազոտական կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը:
«Զարմացնում է այն, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում այդ ամենին։ Մենք ուզում ենք կորցնե՞լ Հարավային Կովկասը, որը լի է ռուս զինվորների ու սպաների մասունքներով, որտեղ Թուրքմենչայի հաշտության պայմանագրի կնքումից հետո Առաջին աշխարհամարտի ժամանակ զոհվել է 200000 մարդ։
Զարմացնում է մեր դիվանագիտության դիրքորոշումը, մարդիկ, որոնք աշխատում են Հարավային Կովկասի ուղղությամբ։ Թուրքիան, ակնհայտորեն չի աշխատում հօգուտ Ռուսաստանի շահերի»,- նշում է Բաղդասարովը:
Նա անդրադառնում է նաև Թուրքիայի հետ բանակցություններում հայկական կողմից բանագնաց Ռուբեն Ռուբինյանին, փաստին, որ նա Հայաստանում հեղափոխությունից անմիջապես առաջ Թուրքիայում գործունեություն է ծավալել։
Մանրամասն՝ տեսանյութում։